Յուրատեսակ կոչ չմկրտված շիրակցիներինՅուրատեսակ կոչ չմկրտված շիրակցիներին
Յուրատեսակ կոչ չմկրտված շիրակցիներին
04.02.1209:44
Հայ եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը և թեմի Եկեղեցասեր Երիտասարդաց միությունը մի շարք միջոցառումներ են կազմակերպել` նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Դրանք մեկնարկել են դեռ երեկ` Գյումրու Սբ Աստվածածին (Սբ Յոթվերք) եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությունից հետո:
Առաջին օրվա ծրագրում ներառված էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի կողմից երիտասարդների օրհնության կարգ, նրանց աղի բլիթների, շնորհավորական բացիկների բաժանում ու անակնկալներ, նաև` մկրտության խորհրդանշական արարողություն: Վերջինս յուրատեսակ կոչ է բոլոր չմկրտված շիրակցիներին` այս տարի շտկել բացթողումը, որի համար 2012 թվականը Շիրակի թեմի առաջնորդի կողմից հայտարարվում է մկրտության տարի: Այսօր` բուն տոնի օրը, առավոտյան ժամերգությունից հետո կկազմակերպվի երիտասարդների քայլերթ դեպի Գյումրու Սուրբ Սարգիս մատուռ, որտեղ տեղի կունենան պատարագ և տոնակատարություն: Հոգևոր տոնին նվիրված միջոցառումներ կանցկացվեն մարզի նաև առանձին այլ համայնքներում,-գրում է «Ազգ» թերթը: