Ամենաընթերցված
18.05.2012
09:16
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կազատվի աշխատանքից
Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության...
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

Ֆրանսիայի հրեաները աջակցում են Հայկական հարցինՖրանսիայի հրեաները աջակցում են Հայկական հարցին

Ֆրանսիայի հրեաները աջակցում են Հայկական հարցին

04.02.1210:34
Ֆրանսիայի հրեաները աջակցում են Հայկական հարցին

Թուրքական ազգայնականությանը դիմակայելու համար հրեաները պետք է աջակցեն հայերին: Ըստ «Հայոց աշխարհ» թերթի, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի աշխարհիկ հրեաների կենտրոնի նախագահ Նիկոլաս Ցոմերշտայնը:

«Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք ժխտողականությունից տառապող հայերին: Առավել քան բոլոր հրեաները հասկանում են, թե դա ինչ է նշանակում, ուստիեւ պետք է պայքարեն ժխտողականության դեմ»,- հայտարարել է Ցոմերշտայնը:

Հրեա գործչի պնդմամբ՝ այն միջոցները, որոնք կիրառվում են Շոայի ժխտողականության հանդեպ, կիրառելի են նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում:

«Հանուն եղբայրության եւ այն տառապանքների, որ կրել են հայերը ցեղասպանության տարիներին, Հայոց ցեղասպանությունը չի կարող մոռացվել կամ ժխտվել»,- ընդգծել է Ցոմերշտայնը:

Ժխտողականությունը պատժելու հարցում հրեական համայնքը շարունակելու է աջակցել Ֆրանսիայի հայերին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C