Ամենաընթերցված
18.05.2012
09:16
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կազատվի աշխատանքից
Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության...
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

ՀԱԿ-ը չի վճարել փաստաբանինՀԱԿ-ը չի վճարել փաստաբանին

ՀԱԿ-ը չի վճարել փաստաբանին

04.02.1210:53
ՀԱԿ-ը չի վճարել փաստաբանին

«Առավոտ» թերթը գրում է, որ Փաստաբանների պալատի անդամ, «Մարտի 1»-ի գործով բազմաթիվ նախկին քաղբանտարկյալների պաշտպան Վարդուհի Էլբակյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսը, հակառակ իր խոստմանը, չի վճարել մասնավորապես իր մատուցած ծառայությունների դիմաց: «Փաստաբանը պատրաստվում է հանդիպել նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներին, որովհետեւ այնտեղ էլ էին սպասում իր վերադարձին, ու ինքն էլ, իր ձեւակերպմամբ` ՀԱԿ-ին շատ հարցեր ունի տալու: Մեր հարցին, թե ճշմարտություն կա՞ր արդյոք այն տեղեկության մեջ, որ ձեզ ձեր աշխատանքի համար չի վճարվել` պատասխանեց. «Այո, բայց ոչ թե Սուրեն Սիրունյանի, այլ Տիգրան Առաքելյանի գործով: Իրոք, նման բան կա, բայց ոչ Սիրունյանի բողոքի հետ կապված»:

Մեր հաջորդ հարցին` արդյոք Ձեր գույքի վրա դրված կալանքը կապ ունի՞ այս չվճարումների հետ, Էլբակյանն այսպես արձագանքեց. «Այո, կապված Տիգրան Առաքելյանի գործի հետ: Հիմա էլ դատական գործ կա, որով Տ. Առաքելյանը բողոք է ներկայացրել ընդդեմ ոստիկանության ներկայացուցիչների: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ իրենք (ՀԱԿ-ում) վճարելու էին, եւ ինձ այս աղմուկը պետք չէր, ու այս ամենը իրենց ոչ ճիշտ ժամանակին վճարելու պատճառով է: Ի՞նչ է, Կոնգրեսը 600 հազար դրամ չունի՞, որ վճարի: Ես բազմաթիվ անգամ եմ պարոն Ջհանգիրյանի հետ խոսել: Ինձ ուղղակի վրդովվեցրեց այն հանգամանքը, որ հրապարակվել էր իմ նամակը Արմեն Խաչատրյանին, նշվել էր, թե ես նամակում ինչ-որ քաղբանտարկյալի անուն եմ տվել, ում անունն իրենք չեն ուզում հրապարակել: Ես ընդհանրապես որեւէ այլ մարդու անուն չեմ նշել: Իմ հաջորդող տողերը եղել են` «Սուրենը այս ամենի հետ կապ չունի: Երբ եկա, ճշմարտությունը կասեմ»: Ընդամենը սա է նամակում: Սա է ինձ վրդովվեցրել, որ իրենք ինչ-որ չակերտներ են թողել, «իքսեր» են թողել, որ մարդկանց վրա տպավորություն թողնեն, որ մարդիկ մտածեն`տեսնես ի՞նչ է գրված եղել այնտեղ: Իսկ ի՞նչ պիտի լիներ»,- գրում է «Առավոտ»-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C