Ամենաընթերցված
18.05.2012
09:16
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կազատվի աշխատանքից
Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության...
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

Երևանում հնարավոր է կառուցվի «Նոյան տապան» (լուսանկարներ)Երևանում հնարավոր է կառուցվի «Նոյան տապան» (լուսանկարներ)

Երևանում հնարավոր է կառուցվի «Նոյան տապան» (լուսանկարներ)

04.02.1211:21
Երևանում հնարավոր է կառուցվի  «Նոյան տապան» (լուսանկարներ)
Փետրվարի 2-ին «Նոյան Տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրի նախագծի հեղինակների դիմումի համաձայն Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում նախագիծը դրվել է քննարկման:Այս մասին հայտնում է ՀՀ Հանրային խորհրդի լրատվական ծառայությունը:
Դեռևս 2011 թվականի փետրվար ամսին մի խումբ մտավորականների, գիտնականների և գործարարների աջակցությամբ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել նման համալիր կառուցելու առաջարկով: Նախագծի հեղինակները նախատեսում են այն կառուցել աստվածաշնչյան Նոյան Տապանի իրական չափերով, բնական նյութերից և այնտեղ տեղադրել Տապանի մարդկային ու կենդանական կազմի կրկնօրինակները, մարդկային կյանքին վերաբերող պատմական ու հնադարյան մասունքներ, փաստաթղթեր, արխիվներ, աշխարհի բոլոր պետությունների դրոշներն ու զինանշանները, թանգարան, սրճարան, հյուրանոց և այլն:

Նախաձեռնողներն առաջարկում են համալիրը կառուցել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ, չօգտագործվող տարածքում՝ Արարատ լեռան դիմաց` համոզված լինելով, որ համալիրն իր եզակիությամբ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը հանրապետությունում` դառնալով Արարատ լեռան դիտակետը:

Նախաձեռնող խմբի կազմում են ՍՍՀՄ և ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, բանաստեղծ Արամայիս Սահակյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ՀՀ ժողովրդական նարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն, գործարար Թորոս Ումրիկյանը, «ԱՐՄԱՐԵ» ընկերության նախագահ, համալիրի կառուցման նախագծի հեղինակ, իրականացնող և գլխավոր պատասխանատու Մարտուն Հարությունյանը:

«Նոյան Տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրի կառուցման նախնական աշխատանքների համար հիմնական ներդրողների կողմից արդեն գոյացել է 3 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը խիստ նախնական գումար է նման լուրջ կառույցի համար: Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ նախագծի իրականացման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար:

ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի անդամներն, ընդհանուր առմամբ դեմ չլինելով նախագծի գաղափարին, միաժամանակ որոշ հարցեր բարձրացրին` կապված համալիրի կառուցման վայրի, սոցիալական ներկա վիճակում նման թանկ նախագծի ստեղծման հրատապության, ֆինանսական ռեսուրսների հայթայթման, այն զուտ բիզնես շահին ծառայեցնելու մտավախության և այլ հարցերի հետ: Գրեթե միաձայն որոշվեց նախագիծը քննարկել նաև Հանրային խորհրդի մեծ նիստի ժամանակ, ապա ծրագրի վերաբերյալ վերջնական եզրակացություն տալ:
w0cv5ZxAosncrNDYHH9o8MLC7J.jpg (500×562)
mr9ZRrcxtk44VKwftnVsCFyEpV.jpg (800×450)
SlyGCQCVvfpzeApTb8I0nFgdwT.jpg (800×450)
hayernaysor.am
Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C