Ավելի քան 600 կրակոց հայկական դիրքերի ուղղությամբԱվելի քան 600 կրակոց հայկական դիրքերի ուղղությամբ
Ավելի քան 600 կրակոց հայկական դիրքերի ուղղությամբ
04.02.1220:53
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել են ավելի քան 600 կրակոց:
ՊԲ դիրքապահ ուժերը նշված կրակոցներին պատասխանելով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անշեղորեն կատարել են իրենց ծառայողական պարտականություններն ու իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն: