Անվադողերի և համակարգչի գողին բերման են ենթարկելԱնվադողերի և համակարգչի գողին բերման են ենթարկել
Անվադողերի և համակարգչի գողին բերման են ենթարկել
04.02.1216:54
Փետրվարի 3-ին, ժամը 15.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով՝ Մայիսի 9-ի փողոցում գտնվող իր արվեստանոցից գողացել են 4 անիվ, համակարգիչ, 40 հազար դրամ եւ գործիքներ:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը բերման են ենթարկել երեք երիտասարդի, որոնցից մեկը՝ 20-ամյա Անդրանիկ Վ.-ն, խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: