Հրդեհ տանը. տղամարդը, կինն ու յոթ երեխաները այրվել ենՀրդեհ տանը. տղամարդը, կինն ու յոթ երեխաները այրվել են
Հրդեհ տանը. տղամարդը, կինն ու յոթ երեխաները այրվել են
04.02.1215:32
Ռուսաստանի Մոսկովյան շրջանում -20 աստիճան ցրտին տաքանալու փորձը վերածվել է իսկական ողբերգության մի ընտանիքի համար, գրում է LifeNews-ը:
Փետրվարի 4-ի լույս գիշերը վառարանից դուրս թռչած կայծի պատճառով տնակում կրակ է բռնկվել: Տղամարդը, կինն ու յոթ երեխաները այրվել են: Նախնական տվայլներով` երեխաների մայրը հղի էր:
Կրակից փրկվել է միայն 9-ամյա աղջիկը: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների խոսքերով` երեխան ստացել է ձեռքերի ու ոտքերի առաջին ու երկրորդ կարգի այրվածքներ, լուրջ վնասվել է նրա աջ աչքը, սակայն ակնաբույժները ասում են, որ տեսողությունը կարող է վերականգնվել: