Ամենաընթերցված
18.05.2012
09:16
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կազատվի աշխատանքից
Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության...
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

Քլինթոնն ու Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացըՔլինթոնն ու Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացը

Քլինթոնն ու Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացը

04.02.1216:30
Քլինթոնն ու Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացը

ԱՄՆ պետքարտուղարը Մյունխենի անվտանգության հարցերով 48-րդ համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկանում ենք պետքարտուղարության պաշտոնական կայքէջից, Հիլարի Քլինթոնի երկկողմ հանդիպումների մասին այսօր հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Մեկնաբանելով հանդիպմանը նախատեսված հարցերը, պաշտոնական ներկայացուցիչը նշել է, թե քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջընթացը: «Հակամարտության շուրջ բավականաչափ աշխատանք է տարվում, որում մենք մեծապես ներգրավված ենք: Պետքարտուղար Քլինթոնը անձնական հետաքրքրություն է ցուցաբերում այս հարցին»,-ասել է ամերիկացի դիվանագետը՝ հիշատակելով նաև Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ վերջերս Սոչիում կայացած գագաթնաժողովը:

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, Քլինթոնը ցանկանում է զրուցել այդ հանդիպման արդյունքների և դրան հաջորդած զարգացումների շուրջ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C