ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը մտադիր է ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու Աջափնյակում (թիվ 6 ընտրատարածք):
Slaq.am-ի հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները, ավելացնելով նաև, որ ՀՀԿ-ն սատարելու է իր թեկնածությունը:
Աջափնյակի թաղապետը նշեց, որ տվյալ ընտրատարածքի ներկայիս պատգամավորը ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանն է, իսկ թե ով է լինելու գլխավոր դատախազի մրցակից թեկնածուն, դեռևս հայտնի չէ:
Նախագահը նշել է, որ հաջորդ խորհրդարանում գործարարներ չեն լինելու: Ինչքանո՞վ եք ճիշտ համարում ԱԺ-ում գործարար պատգամավորների ներկայությունը, slaq.am-ի հարցին Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանն այսպես պատասխանեց.
«Գործարարները երևի չեն լինի ցուցակներում, իսկ մեծամասնականով ինձ թվում է, որ կառաջադրվեն: Իսկ գործարար պատգամավորների ներկայությունը, կարծում եմ չի խանգարելու ԱԺ-ի գործունեությանը»:
Ըստ շրջանառվող լուրերի Աջափնյակի այս նույն ընտրատարածքում կառաջադրվի նաեւ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, որը համայնքում հայտնի է Վահանիկ անունով:
Slaq.am - Լրատվական աղբյուր