Ամենաընթերցված
18.05.2012
09:16
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կազատվի աշխատանքից
Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության...
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

«Ժողովուրդ» օրաթերթը մեկ տարեկան է (video)«Ժողովուրդ» օրաթերթը մեկ տարեկան է (video)

«Ժողովուրդ» օրաթերթը մեկ տարեկան է (video)

04.02.1220:08
«Ժողովուրդ» օրաթերթը մեկ տարեկան է (video)

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն մեկ տարեկան է:

Մեկ տարի առաջ հիմնադրված օրաթերթին այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց ձեռք բերել ընթերցողների լայն լսարան:

Եթե իր հիմնադրման պահին օրաթերթը լույս էր տեսնում 1500 տպաքանակով, ապա այժմ թերթի տպաքանակը եռապատկվել է և հասնում է 3500-ի:

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում «Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմը կազմակերպել էր ընդունելություն, որի ժամանակ օրաթերթին շնորհավորելու էին եկել նախարարներ, պատգամավորներ, արվեստագետներ, լրագրողներ:

Ինչպես փաստում է «Ժողովուրդ»-ի խմբագիր Թագուհի Թովմասյանը, այս մեկ տարվա ընթացքում օրաթերթը փորձել է ընթերցողներին մատուցել օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն, թեև այս ընթացքում օրաթերթի հրապարակումները ոչ բոլորի սրտով են եղել: Թերթի խմբագրի խոսքով` անձնական ճնշումներ չեն եղել, սակայն հնչել են հեռախոսային սպառնալիքներ, իսկ այս պահին էլ օրաթերթի դեմ երեք դատական հայց կա:

«Այս ճնշումների նպատակն օրաթերթին սննանկացնելն է, սակայն վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթել այս դատական հայցերը, քանի որ որևէ տեղեկություն հրապարակելիս ներկայացրել ենք երկկողմանի տեսակետ»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

Իր ծննդյան մեկամյակի առիթով «ժողովուրդ» օրաթերթը մրցանակներ էր պատրաստել իր հավատարիմ ընթերցողներին, որոնց թվում ինչպես պաշտոնյաներ և արվեստագետներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ էին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C