Փետրվարի 4-ի, ժամը 15-ի դրությամբ, Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձնաբքի եւ մերկասառույցի հետեւանքով փակ է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:
Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները եղանակի վատթարացման եւ հնարավոր ձնահյուսի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են:
Slaq.am - Լրատվական աղբյուր