Ամենաընթերցված
18.05.2012
09:16
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կազատվի աշխատանքից
Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության...
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վարչական շրջաններում ընթացող ձնամաքրման աշխատանքներինԵրևանի քաղաքապետը ծանոթացել է վարչական շրջաններում ընթացող ձնամաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վարչական շրջաններում ընթացող ձնամաքրման աշխատանքներին

04.02.1221:05
Երևանի քաղաքապետը ծանոթացել է վարչական շրջաններում ընթացող ձնամաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վերջին օրերին տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու ուղղությամբ կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է կենտրոնական և երկրորդական փողոցների ու մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքներին:

<<Շրջայցի ժամանակ որոշ թերություններ նկատվեցին մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքներում: Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հստակ հանձնարարական է տրվել, որ բակային տարածքներն ու մայթերը հնարավոր արագ մաքրվեն: Կենտրոնացվել են բոլոր ծառայությունները և հերթապահությամբ այդ աշխատանքները շարունակվեն շուրջօրյա>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը տեղերում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կենտրոնացնել համապատասխան կառույցների ամբողջ ներուժն ու վարորդների և հետիոտների համար ապահովել անվտանգ երթևեկ: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով տարվող աշխատանքները`քաղաքապետը նաև հանձնարարել է աշխատանքները շարունակել շուրջօրյա ժամանակցույցով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C