Ամենաընթերցված
18.05.2012
09:16
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կազատվի աշխատանքից
Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության...
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

Սերժ Սարգսյանը` Հայկ Գեւորգյանի մասինՍերժ Սարգսյանը` Հայկ Գեւորգյանի մասին

Սերժ Սարգսյանը` Հայկ Գեւորգյանի մասին

04.02.1220:54
Սերժ Սարգսյանը` Հայկ Գեւորգյանի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը մինչ Հայկ Գևորգյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը դեպքի առնչությամբ կարծիք չի հայտնի, սակայն հուսով է, որ որոշումն արագ կլինի: Այսօր Ծաղկաձորում, ի պատասխան հանրապետական կանանց բարձրացրած խնդրի, այս մասին նշել է հանրապետության ղեկավարը:

ՀՀԿ կանանց խորհրդի` այսօր Ծաղկաձորում ընթացող միջոցառմանը հյուրընկալվեց նաև ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ հանդիպման մեկնարկը մի խումբ կին հանրապետականներ նախագահի հետ զրույցի բռնվեցին և անդրադարձան օրվա իրենց քննարկած հրատապ թեմաներից մեկին:

Մասնավորապես, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը դիմեց երկրի ղեկավարին. «Պարո´ն Նախագահ, երեկ ստացանք լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչի մասին ոստիկանությունը նաև համապատասխան մանրամասներ է հրապարակել:

Մինչ այս հանդիպումը մենք` մի խումբ կին հանրապետականներով քննարկում էինք տեղի ունեցածը և որոշեցինք մեր տեսակետը հայտնել` այս պարագայում լրագրողին անազատության մեջ պահելու դեմ: Խնդրում ենք, որպեսզի համապատասխան իրավապահ կառույցները հաշվի առնեն նաև մեր կարծիքը այս հարցում, եթե հնարավոր է»:

Ի պատասխան, հանրապետության ղեկավարն նշեց. «Պետական մարմինները ամենօրյա որոշակի գործառույթներ են իրականացնում, այդ թվում` իրավախախտումների դեմ պայքարը և դրանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերումը: Այս գործունեությունն իր մեջ կարող է օբյեկտիվորեն պարունակել անձի իրավունքների սահմանափակումներ: Որպեսզի այդ սահմանափակումները չլինեն չհիմնավորված, գոյություն ունեն որոշակի վերահսկողական իրավական ընթացակարգեր, որոնց շրջանակներում մեկ մարմինը, տվյալ դեպքում` դատարանը, պետք է որոշի մյուսի` ոստիկանության գործողությունների, հիմնավորվածությունը: Նման խնդիրները ցանկացած իրավական պետությունում պետք է լուծվեն հենց այս ձևաչափով: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գևորգյանի դեպքին, ապա ես կարծիքս չեմ հրապարակի մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը, որը, հուսով եմ, հնարավորինս արագ կլինի»:

Panorama.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C