Դեկտեմբերի 17–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Շենգավիթ տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ տարածքայինը համալրած նոր կուսակցականների անդամատոմսերի հանձնման արարողությունը։
Հանդիպմանը ներկա էր Երևանի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը, ինչպես նաև ՀՀԿ Շենգավիթ տարածքային կազմակերպության խորհուրդը Մարտին Սարգսյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում շուրջ 440 կուսակցականների հանձնեցին անդամատոմսեր, որից հետո քննարկվեցին նաև տարածքայինի առաջիկա անելիքները, տրվեցին հստակ հանձնարարականներ։