19:55:09 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արագ շախմատի հաղթող է դարձել Աշոտ Նադանյանը

    23:58 9 Նոյեմբեր 2024

    Ավարտին մոտեցավ «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շրջանային մրցաշարի արագ շախմատի հատվածը։

    Արագ շախմատի մրցաշարում հաղթող դարձավ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, ով 7 հնարավորից վաստակեց 5 միավոր: Ռաֆայել Վահանյանը և Ուլֆ Անդերսոնը 4 միավորով կիսեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

    Նոյեմբերի 9-ին և 10-ին տեղի կունենա մրցաշարի երկրորդ հատվածը, որտեղ մասնակիցները կմրցեն կայծակնային շախմատի կանոններով՝ յուրաքանչյուր մրցակցի հետ խաղալով երկու խաղ։

    Մրցաշարի հիմնական հաղթողները կորոշվեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի արդյունքների հանրագումարով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս