14:47:15 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին՝ նշելով փոփոխման անհրաժեշտությունը

    20:36 11 Նոյեմբեր 2024

    Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

     

    Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ։

     

    Ալիևն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ սահմանազատման հարցում։

     

    Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությանը՝ ընդգծելով, թե դրանում իբր առկա դրույթները խոչընդոտ են հանդիսանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար և պետք է փոփոխվեն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս