15:22:01 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը

    11:34 9 Դեկտեմբեր 2023

    Կանդայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածություններին․

     

    «Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկկողմ երկխոսություն հաստատելու և խորացնելու իրենց մտադրությունը և հայտարարվում երկու երկրների կողմից առաջարկվող վստահության ամրապնդման և բարի կամքի մասին։

     

    Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է նշում այն աջակցությունը, որ երկրները միմյանց հայտարարել են միջազգային ատյաններում. «Մենք ընդունում ենք քաղաքական երկխոսության այս աննախադեպ բացումը որպես երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացին ուղղված քայլ։

     

    Ողջունում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա, և խրախուսում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։

     

    Կանադան խրախուսում է կողմերի միջև երկխոսության շարունակությունը և հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս