10:07:36 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

    15:48 19 Ապրիլ 2024

    Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են:  

     

     «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ):

     

    Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:  

     

    «Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր Ռուսաստանից ներհոսքերի 53.5 տոկոս կրճատմամբ: Արտահոսքերը նույնպես կրճատվել են 24.2 տոկոսով (ՆՏՆԺՀ), և 5.9 տոկոս նվազում է գրանցվել դեպի Ռուսաստան արտահոսքերում. Նշանակալի է, որ դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են 139 տոկոսով (ՆՏՆԺՀ)»,–ասված է ամփոփագրում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս