20:13:44 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

    23:29 11 Դեկտեմբեր 2024

    Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։

    Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

    «Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ