19:33:00 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սա հրեշավոր հանցագործություն է, ամերիկյան ժողովրդավարությունը ոչնչացնելու փորձ․ Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին

    23:59 14 Հուլիս 2024

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Փենսիլվանիայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած կրակոցները։

     

    «Սարան (Նեթանյահուի կինը) և ես ցնցված էինք նախագահ Թրամփի վրա կատարված ակնհայտ հարձակումից, մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար», – գրել է կառավարության ղեկավարը X-ում։

     

    Կեսօրին Նեթանյահուն Իսրայելի կաբինետի ամենշաբաթյա նիստը սկսել է Թրամփի դեմ մահափորձի թեմայով։

     

    «Մենք բոլորս շոկի մեջ էինք երեկ, երբ դիտեցինք ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մահափորձը, սա ոչ միայն հրեշավոր հանցագործություն է, այլև ամերիկյան ժողովրդավարությունը ոչնչացնելու փորձ»,- ասել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս