01:09:12 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աշխարհի երկրների մեծ մասից ՀՀ եկող զբոսաշրջային հոսքերն ավելացել են, ՌԴ-ից եկողներինը՝ նվազել

    14:21 4 Նոյեմբեր 2024

    Նախորդ տարվա համեմատ ունենք 6,7 տոկոսի զբոսաշրջային թվի նվազում, բայց նվազման մեծ մասը Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներն են: Փոխարենը՝ Հնդկաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Իրանից, Վրաստանից, ԱՄԷ-ից եկող զբոսաշրջիկների հոսքերը ավելացել են: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

     

    «Այսինքն՝ աշխարհի երկրների մեծ մասից Հայաստան եկող զբոսաշրջային հոսքերն ավելացել են, փոխարենը՝ Ռուսաստանը նվազել է, բայց քանի որ նախորդ տարի Ռուսաստանը եղել է մեր զբոսաշրջային հոսքի 50 տոկոսը, բնականաբար, այդ նվազումն ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան մյուսների ավելանալը:

     

    Ռուսական զբոսաշրջային հոսքը 43 տոկոսն է մեր ընդհանուր զբոսաշրջային հոսքի մեջ, ինչը դիվերսիֆիկացիայի տեսանկյունից լավ է, որովհետև մի բան է, երբ դու կախված ես մի երկրից 50 տոկոսով, մի բան է՝ 40 տոկոսով: Բայց դիվերսիֆիկացիան այն չէ, որ ՌԴ-ից հոսքերը նվազեն, դիվերսիֆիկացիան այն է, երբ Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Չինաստանը, Ճապոնիան ավելի արագ են աճում, և ավելի մեծ մասնաբաժին են ձեռք բերում, որովհետև այդ շուկաները դեռ մեզ համար մեծ հնարավորություններ ունեն, այնինչ ռուսական շուկան բավականին բացահայտված է մեզ համար»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս