15:46:26 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ամրագրվում են ադրբեջանական հայատյաց քաղաքականության փաստերը․ աշխարհին պետք է ցույց տանք ճշմարտությունը. «Թաթոյան» հիմնադրամ

    11:37 4 Նոյեմբեր 2024

    Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի մասնագետները ծավալուն աշխատանք են տանում Հայաստանի և Արցախի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները վեր հանելու և հայ ժողովրդի իրավունքների խախտումները բացահայտելու համար։

     

    Նշվում է, որ ամրագրվում են ադրբեջանական հայատյաց և ռասիստական քաղաքականության փաստերը։ Կազմվում են փաստաթղթեր, որոնք ներկայացվում են աշխարհի տարբեր երկրներում, միջազգային ատյաններին և լրատվամիջոցներին։

     

    «Այս աշխատանքի շնորհիվ ստեղծվում են հիմքեր, որոնք նպաստում են ադրբեջանական կեղծիքներին արդյունավետ հակադարձելուն, Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելուն։

     

    Մենք պետք է աշխարհին ցույց տանք ճշմարտությունը, կարողանանք արդյունավետ պաշտպանել մեր իրավունքները և հասնենք արդարության վերականգնման»,- ասված է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս