01:03:10 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս տարի խաղողի մթերման խնդիր չի եղել․ Նախարար

    13:58 4 Նոյեմբեր 2024

    Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:  

     

    Նախարարը հայտնեց, որ 2023 թվականին աջակցության ծրագրերի միջոցով հաջողվել է 11.4 մլն լիտր խաղողից ստացված սպիրտ արտահանել: Այս տարի ևս մեծ ծավալով արտահանում է եղել:

     

    «Աջակցության ծրագրի շրջանակում, երբ 100 հազար լիտրից ավելի արտահանում են իրականացնում, մենք ամեն լիտրի համար 100 դրամ աջակցություն ենք ցուցաբերում արտահանողներին: Այսինքն՝ վճարված տուրքի գումարը վերադարձնում ենք իրենց»,-ասաց Պապոյանը:

     

    Նախարարն այցելել է բազմաթիվ ընկերություններ, նկատել է՝ պետական աջակցությամբ արդիականացման ծրագրի շնորհիվ բազմաթիվ նոր, ժամանակակից տակառներ, տարաներ են ձեռք բերել:

     

    «Դրա արդյունքում իրենք կարողանում են մեծ քանակությամբ խաղող մթերել: Եթե նախկինում սահմանափակ էր հնարավորությունը, որովհետև ունեին 10 տակառ, ապա հիմա ունեն ևս 10 տակառ: Դա արվել է պետության աջակցությամբ: Դա թույլ է տվել նոր հնարավորություններ կուտակել, որի արդյունքում այս տարի խաղողի մթերման խնդիր չունեցանք՝ այն դեպքում, երբ այս տարի 5 հազար տոննա ավելի խաղող ենք մթերել, քան անցյալ տարի: Անցյալ տարի 160 հազար տոննա խաղող ենք մթերել, այս տարի 165 հազար տոննա խաղող ենք մթերել: Իմ կարծիքով՝ եթե լիներ 30-40 հազար տոննա ավելի, կրկին կմթերվեր»,-ասաց Պապոյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս