02:31:07 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ի՞նչ կարող են ենթադրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգերը. Բադասյանը պարզաբնել է

    13:26 4 Նոյեմբեր 2024

    ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգերը կարող են ենթադրել տեղափոխվող բեռների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ բացատրելով, թե առհասարակ ինչ է նշանակում «պարզեցված ընթացակարգը»։

     

    «Օրինակ` բազմաթիվ տեղեկություններ կան, որ երկրները կարող են նախապես փոխանակել։ Օրինակ` Վրաստանի Հանրապետության հետ մեր փորձը՝ մենք մեր արտահանման տվյալներն ենք նախապես ուղարկում, իրենք՝ իրենցը, և հեշտանում է գործընթացը ներմուծման փուլում, որովհետև իրենք կամ մենք ունենք որոշակի տեղեկություններ»,- նշեց Բադասյանը։

     

    Ըստ նրա՝ կախված կոնկրետ իրավիճակից` լուծումները կարող են շատ տարբեր լինել: Երկրները կարող են նախապես փոխանակել սկանավորված պատկերներ՝ հետագա ռիսկերը չեզոքացնելու համար: Կան նաև այլ լուծումներ, որոնք հիմնված են ժամանակակից թվային հարթակների վրա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս