13:55:43 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դուք մտածում եք, որ հարկ տալը հերսություն չէ, որովհետև դուք այդ պետությունը ձեր չեք համարում, հենց դա է մերկացնող. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

    13:05 14 Նոյեմբեր 2024

    2025-ի բյուջեի քննարկման հարկերի, հատկապես հերոսության մասին հատվածը շատ մերկացնող քննարկում էր՝ երկու հայեցակարգային պատկերացումների բախումն էր՝ մի կողմում ինքնիշխան քաղաքացին, մյուս կողմում՝ պետականազուրկ հպատակը։ ԱԺ ամբիոնից իր ելույթում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

    «Այս բախումները մերկացնում են ընդդիմության պատկերացումները պետության մասին, ընդդիմությունն ասում է՝ ո՞նց կարող  է հարկ վճարողը հերոս լինել, մենք չենք ասում հարկ վճարելն ինքնին հերոսություն է, ասում ենք՝ հարկ վճարելով քաղաքացին պահում է պետությունը, պետություն պահելն է  հերոսություն: Ընդդիմության պրոբլեմն այս հարցի հետ ունի խորը պատմական արմատներ՝ ժամանակին մեր պապերը հարկ տվել են ուրիշ պետության, իրենց ճնշող պետությանը, դրա համար պետականազուրկ հայի համար իրեն ճնշող պետությանը հարկ տալը հերոսություն չի եղել, դա նորմալ է: Հիմա մենք ունենք պետություն, բայց դուք նորից մտածում եք, որ հարկ տալը հերսություն չէ, որովհետև դուք այդ պետությունը ձեր չեք համարում, հենց դա է մերկացնող, երբ ասում եք հարկ տալը հերոսություն չէ, «ֆլեշբեքով» գնում եք անցյալ»,- նշեց նա: 

    «Հարկի, հարկատուի նկատմամբ ձեր այս քամահրական վերաբերմունքն ինքը «մենյուի» մեջ համընկնում է  այլ բաղադրիչների հետ:  Շատ քամահրական վերաբերմունք ունեք ՀՀ 29,743 հզ քառ. կմ-ի հանդեպ, ձեր շրջաբերականում ընդհանրապես ասում եք, որ ՀՀ-ն չպետք է ունենա սահման, դուք ուզում եք մեծ բաներ, այն ինչ ձեր պատկերացումների մեջ է, պետք է լինի  մեծ և անցյալում , որի համար դուք պատասխանատվություն ստանձնելու կարիք չունենաք: Իսկ գիտեք ինչն էր անցյալում, որ համ մեծ էր,  համ գոյություն չունի, համ ուժեղ, հատկապես ձեր դուրս կգա պարոն Խաչատրյան, դինոզավրեր են, դուք քաղաքական դինոզավր դառնալու ճանապարհն եք բռնել, ուզում եք, որ մենք, որպես հանրություն, դառնանք դինոզավր՝ լինենք մեծ, ուժեղ, բայց գոյություն չունենանք»,- ասաց նա: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս