16:41:36 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինացի Կուլակովը՝ «Փյունիկի» նոր սպորտային տնօրեն

    21:07 18 Հունվար 2025

    Ուկրաինացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Դենիս Կուլակովը նշանակվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

    Կուլակովն իր կարիերան սկսել է Ուկրաինայի ամենահեղինակավոր ակումբներից մեկում՝ Դոնեցկի «Շախտյորում», որտեղից հասել է մինչև գլխավոր թիմ: Նա հանդես է եկել նաև ուկրաինական այլ ակումբներում՝ «Իլիչևիցում», Պոլտավայի «Վորսկլայում», «Դնեպրում» և Խարկովի «Մետալիստում»: Կուլակովը նվաճել է Ուկրաինայի գավաթը «Շախտյորի» և «Վորսկլայի» կազմում: Նա նաև հրավիրվել է Ուկրաինայի ազգային հավաքական, որտեղ առաջին անգամ խաղացել է 2010 թվականին:

    Հետագայում Կուլակովը 9 մրցաշրջան անցկացրել է «Ուրալում», որտեղ դարձել է թիմի ավագ և առաջատար:

    «Իր նոր պաշտոնում՝ որպես սպորտային տնօրեն, Դենիս Կուլակովը կղեկավարի ակումբի սպորտային բաժինը՝ մշակելով երկարաժամկետ ռազմավարություն և ստեղծելով արդյունավետ գործիքներ հիմնական թիմի և ակադեմիայի զարգացման համար։ Դենիսը սերտորեն կհամագործակցի հիմնական թիմի և ակադեմիայի մարզչական շտաբերի հետ՝ ապահովելու ակումբի համալիր զարգացումը», -հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս