15:45:24 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում քաղաքներ են հեղեղվել. կան զոհեր և տուժածներ

    10:01 27 Նոյեմբեր 2023

    Թուրքիայի մի շարք քաղաքներ են հեղեղվել ուժեղ փոթորիկի և տեղումների արդյունքում: Անբարենպաստ եղանակի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս տասը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը։ 

    Նշվում է, որ իշխանությունները վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։

    Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս