13:35:46 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր աշխարհաքաղաքական հակառակորդները պատրաստ են հարվածի տակ դնել ցանկացած երկիր եւ արյունալի ջարդ սանձազերծել․ Պուտին

    21:11 29 Սեպտեմբեր 2022

    Արեւմուտքի երկրները փորձում են հակամարտություններ հրահրել ԱՊՀ տարածքում։ Այս մասին ԱՊՀ երկրների հետախուզության եւ անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    «Մեր աշխարհաքաղաքական հակառակորդները պատրաստ են մերկացնել բոլորին, հարվածի տակ դնել ցանկացած երկիր եւ արյունալի ջարդ  սանձազերծել։ Մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել դրան»,-ասել է Պուտինը։

     

    Նա նշել է, որ Արեւմուտքը փորձում է նորից բորբոքել հին հակամարտությունները՝ ստեղծելով նոր խնդիրներ եւ ճգնաժամներ։

    «Միաբեւեռ հեգեմոնիան անխուսափելիորեն փլուզվում է: Սա օբյեկտիվ իրականություն է, որին Արեւմուտքը կտրականապես հրաժարվում է համակերպվել»,-ասել է Պուտինը։ Նա հորդորել է վերլուծել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության ռիսկերը եւ ուժեղացնել փոխօգնությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս