21:40:35 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրավիճակը շարունակում է մնալ բարդ․ Փրկարար ծառայության տնօրեն

    18:40 14 Օգոստոս 2022

    Իրավիճակը շարունակում է մնալ բարդ, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքների մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ 

    «Այս պահին զուգահեռ իրականացվում են և՛ հրդեհաշիջման, և՛ որոնողափրկարարական աշխատանքներ։ Ներգրավվել է նաև ծանր տեխնիկա՝ փլատակները մաքրելու և տեղափոխելու համար։

     

    Շարունակվում է տուժածներին օգնության ցուցաբերումը։ Այս պահի դրությամբ հիվանդանոցներ է տեղափոխվել և բուժօգնության դիմել մոտ 45 տուժած»,- ասաց Արմեն Գասպարյանը՝ հավելելով, որ նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը մեկն է։

    «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի պատճառի մասին հարցին ի պատասխան՝ Փրկարար ծառայության տնօրենը նշեց․  «Հետաքննություն կիրականացվի, հետաքննությունը, նախաքննության մարմինները կտան դրա պատասխանը»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ