- 309 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
- Պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը. Կա՞ քաղաքակիրթ աշխարհ. Մարուքյան
- Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ Դավիթ Դալլաքյանը
- Վահե Ղազարյանի հրամաններով՝ Ոստիկանության բաժինների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել
- Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
- Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր
- Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ դեսպան
- ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցը (ուղիղ)
- Եղվարդ քաղաքում «Infiniti G35»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի գովազդային վահանակին
- «Իրավունք». Պատգամավորները դեռ տեղավորվում են
Փաշինյանի հնչեցրած կետերն արտացոլված չեն եզրափակիչ հայտարարությունում․ բանակցությունները մեզ համար ցանկալի արդյունքի չեն բերել․ Չալաբյան
12:30 1 Նոյեմբեր 2022Շատերդ արդեն կարդացել եք Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների եզրափակիչ հայտարարության տեքստը և փորձում եք վերլուծել, թե սա ինչ է նշանակում մեզ համար։ Թարմ հետքերով կիսվեմ իմ ընկալմամբ, միաժամանակ նշելով, որ դեռ ոչ բոլոր դետալներն են հայտնի, և ամեն ինչ չէ միարժեք, գրել է քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Միարժեք է, սակայն, որ բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերել մեզ համար։ Այն կետերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց բանակցություններից առաջ, փաստացի որևէ կերպ արտացոլված չեն եզրափակիչ հայտարարության մեջ, որը վկայում է ոչ միայն Փաշինյանի բանակցային դիրքի թուլության մասին (ինչն ի սկզբանե ակնհայտ էր), այլև Պուտինի անկարողության մասին՝ խաղաղ կարգավորման սեփական մոդելը Ալիևին պարտադրելու։ Սա ևս մասնակիորեն կանխատեսելի էր, հաշվի առնելով Ռուսաստանի ընդհանուր թուլությունը և նրա ուժերի ծայրահեղ գերլարումը՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում։
Մյուս կողմից, Ալիևը այս բանակցություններին եկել էր մաքսիմալիստական դիրքորոշմամբ, ըստ որի, Արցախն այլևս գոյություն չունի, իսկ Հայաստանն էլ դեռ իրեն միջանցք է պարտք։ Եզրափակիչ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ալիևը իր դիրքորոշումը մինչև վերջ փորձել է պնդել (օրինակ, հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառն իսկ չկա), սակայն դրա հիման վրա կարգավորման վերջնական բանաձևի հասնել ևս չի կարողացել, ուստի կողմերը բավարարվել են այնպիսի հայտարարությամբ, որը փրկում է յուրաքանչյուրի դեմքը, սակայն փաստացի ոչ մի բան նրանց չի պարտադրում։
Այս իրավիճակում, Ալիևը փորձելու է Հայաստանի և Արցախի վրա հավելյալ ճնշում գործադրել, չի բացառվում, որ նաև ռազմական ճանապարհով։ Ի տարբերություն նախորդ սրացման, սակայն, այս անգամ նա կարող է ավելի կոշտ հակազդեցություն ստանալ թե՛ Իրանից, և թե՛ Ռուսաստանից, ուստի հաջողության հասնելու նրա շանսերը նվազել են, նաև հաշվի առնելով հայկական զինված ուժերի պատրաստվածությունը նոր հարվածին։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, նա կարող է փորձել նորից Ալիևի հետ տեղափոխել բանակցությունները Եվրոպա (ինչը կարող է հանգեցնել վիճակի էլ ավելի բարդացման), և կամ էլ փորձել օգտագործել ձեռք բերված կարճատև դադարը՝ Հայաստանի բանակցային դիրքերի հետագա բարելավման համար։
Անկեղծ ասած, շատ կուզենայի, որ երկրորդը տեղի ունենար, քանի որ ժամանակը վերջապես սկսել է մեր օգտին աշխատել՝ Արցախում բացառիկ միասնություն է ձեռք բերված, Հայաստանում բանակում վերջապես սկսել են, դեռևս փոքրիկ, բայց դրական փոփոխություններ տեղի ունենալ, Ադրբեջանի հեղինակությունը Եվրոպայում զգալի անկում է ապրել սեպտեմբերի այլանդակ ռազմական հանցագործություններից հետո, իսկ Էրդողանն էլ աստիճանաբար խորասուզվելու է սեփական վերընտրությունը ապահովելու բարդ գործի մեջ՝ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա։
Սակայն, Փաշինյանն արդեն բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում ինքն անում է ուղիղ հակառակը, և իր ապաշնորհ գործողություններով ավելի է բարդացնում մեր վիճակը։ Ուստի այս անգամ մենք պետք է շատ ավելի նախանձախնդիր և հետևողական լինենք՝ պարտադրելու մեր շահերից բխող քայլերը՝ համահայկական մոբիլիզացիա, բանակի ամրապնդում և վերազինում, Հայաստանի տարածք ներխուժած թշնամական ստորաբաժանումներին ամենօրյա կոշտ հակազդեցություն, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների դատապարտում աշխարհով մեկ, Արցախի ինքնորոշման իրավունքի վերահաստատում, և այլն։
Գործողությունները հստակ են, մենք պետք է բոլոր հնարավոր ճանապարհներով դրանք իրականացնենք, հընթացս ճանապարհից վերացնելով բոլոր խանգարող գործոնները։ Այդ դեպքում, գուցե, հաջորդ բանակցություններում արդեն ավելի բարենպաստ արդյունք արձանագրենք, իսկ գուցե նաև՝ դրանք արձանագրենք արդեն առանց Փաշինյանի, կամ նույնիսկ առանց Ալիևի», - գրել է նա։
Լրահոս
- Եղվարդ քաղաքում «Infiniti G35»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի գովազդային վահանակին 11:34 21 Մարտ 2023
- «Իրավունք». Պատգամավորները դեռ տեղավորվում են 11:23 21 Մարտ 2023
- Մասնակի փլուզում Երևանի Վերին Անտառային փողոցում 11:12 21 Մարտ 2023
- 309 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ 11:12 21 Մարտ 2023
- Պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը. Կա՞ քաղաքակիրթ աշխարհ. Մարուքյան 11:07 21 Մարտ 2023
- Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ Դավիթ Դալլաքյանը 11:06 21 Մարտ 2023
- «Իրավունք». Արթուր Դավթյանի նշանակումը չի ուշանա. Արդեն կա որոշումը 11:03 21 Մարտ 2023
- Վահե Ղազարյանի հրամաններով՝ Ոստիկանության բաժինների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել 10:57 21 Մարտ 2023
- Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է 10:54 21 Մարտ 2023
- «Իրավունք». Տիգրան Ավինյանի քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին 10:45 21 Մարտ 2023
- Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ 10:39 21 Մարտ 2023
- Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 10:36 21 Մարտ 2023
- «Փաստ». Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. Նախագիծ 10:27 21 Մարտ 2023
- Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր 10:22 21 Մարտ 2023
- Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ դեսպան 10:21 21 Մարտ 2023
- «Հրապարակ». Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին 10:18 21 Մարտ 2023
- «Փաստ». Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր 10:09 21 Մարտ 2023
- ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցը (ուղիղ) 10:04 21 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում 10:00 21 Մարտ 2023
- «Հրապարակ». Հեռանում են նաեւ յուրայինները 09:51 21 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
13:50 7 Մարտ 2023 Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են․ Վահե Հովհաննիսյան Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են․ Վահե Հովհաննիսյան
-
11:21 3 Մարտ 2023 Երկիրն ապագա է ուզում. Վահե Հովհաննիսյան Երկիրն ապագա է ուզում. Վահե Հովհաննիսյան
-
13:00 23 Փետրվար 2023 Ղազախստանը խորհրդարանական ընտրությունների շեմին է. ուժերի դասավորվածությունը ու նոր հնարավորությունները Ղազախստանը խորհրդարանական ընտրությունների շեմին է. ուժերի դասավորվածությունը ու նոր հնարավորությունները
Միջազգային լուրեր
-
00:58 22 Մարտ 2023 Իրանի եւ Ռուսաստանի վճարային համակարգերը միացված են եւ կկարողանան հաշիվներ բացել ընկերությունների համար Իրանի եւ Ռուսաստանի վճարային համակարգերը միացված են եւ կկարողանան հաշիվներ բացել ընկերությունների համար
-
13:20 21 Մարտ 2023 Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ
-
13:09 21 Մարտ 2023 Սանոսյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է շինարարության, ճանապարհաշինության, ոլորտներում համագործակցությունը Սանոսյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է շինարարության, ճանապարհաշինության, ոլորտներում համագործակցությունը
Տնտեսություն
-
19:35 20 Մարտ 2023 Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է
-
01:38 21 Մարտ 2023 Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ
-
16:49 20 Մարտ 2023 Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին