- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների ներկայացուցիչների հետ․ Հանդիպմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը
- Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
- ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում
- Լենինգրադի մարզում Ми-28 ուղղաթիռ է կnրծшնվել
- Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ
- Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ
- Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
- ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ
- Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում
14:36 6 Փետրվար 2025Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում կհստակեցվի տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ կիրականացվեն ընթացակարգերի հետ կապված:
Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, միայն 2024 թ. պետբյուջեի շրջանակում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է։ Ըստ նախարարի՝ չորս տարիների կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել է ծրագրից: Վերջիններս արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։ «Կարևոր է, որ այս ծրագրի շրջանակում նաև 2023-2024 թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակել իր աշխատանքը: Եվ պետք է հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերն աշխատում են: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: «Մենք շարունակական աշխատանք ենք տանում, որ մեր գործող ընթացակարգերը անընդհատ լավարկվեն, վերանայվեն, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ, միանշանակ և ծառայեն իրենց նպատակին: Այս տրամաբանությամբ ենք առաջարկվում նաև այս փոփոխությունները տարակարգի մեխանիզմում: Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից է կարևոր, թե՛ հաշվի առնելով, որ կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան, հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա: Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու:
Հիմա ուսուցիչը կարող է դիմել 3-րդ աստիճանի տարակարգի, հանձնաժողովն ուսումնասիրի և տեսնի, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են, դիցուք, 4-րդ կամ 2-րդ աստիճանի տարակարգին, բայց նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև կարող է արձագանքել միայն ուսուցչի առաջարկած տարակարգին, և սա նույնպես կրկնակի վարչարարություն է առաջացնում, որովհետև ստիպված է լինում մերժել, և ուսուցիչը ստիպված է լինում դիմել այլ տարակարգի համար: Այս կարգավորումներն էապես պարզեցնում են այս հանգամանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը. հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը: Առաջարկվող կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը: «Կարևոր եմ համարում նաև, որ մենք հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90-100 տոկոսը»,-նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարարը հավելել է նաև, որ հստակեցվել են դասընթացների հանդեպ պահանջները, որոնք նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է: «Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Լրահոս
- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների ներկայացուցիչների հետ․ Հանդիպմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը 23:58 18 Մարտ 2025
- Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը 23:43 18 Մարտ 2025
- ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում 23:24 18 Մարտ 2025
- Լենինգրադի մարզում Ми-28 ուղղաթիռ է կnրծшնվել 23:04 18 Մարտ 2025
- Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ 22:46 18 Մարտ 2025
- Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ 22:28 18 Մարտ 2025
- ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ 22:14 18 Մարտ 2025
- Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը 22:00 18 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը 21:56 18 Մարտ 2025
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը 21:38 18 Մարտ 2025
- Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել 21:22 18 Մարտ 2025
- Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը 21:00 18 Մարտ 2025
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ 20:45 18 Մարտ 2025
- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ 20:30 18 Մարտ 2025
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը 20:13 18 Մարտ 2025
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան 20:00 18 Մարտ 2025
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը 19:46 18 Մարտ 2025
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը 19:32 18 Մարտ 2025
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը 19:18 18 Մարտ 2025
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները 19:05 18 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:43 18 Մարտ 2025 Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
-
23:24 18 Մարտ 2025 ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում
-
22:00 18 Մարտ 2025 Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը
Քաղաքականություն
-
23:58 18 Մարտ 2025 ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների ներկայացուցիչների հետ․ Հանդիպմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների ներկայացուցիչների հետ․ Հանդիպմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը
-
22:14 18 Մարտ 2025 ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ
-
20:30 18 Մարտ 2025 ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ