07:35:13 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բիլ Քլինթոնն ասել է, որ վարակվել է կորոնավիրուսով

    00:18 2 Դեկտեմբեր 2022

    Միացյալ Նահանգների նախկին նախագահն ասել է, որ վարակվել է կորոնավիրուսով. ախտանշաններն աննշան են, ընդհանուր առմամբ «իրեն լավ է զգում»։ Այս մասին նա գրել է իր Թվիթերում։

    «Իմ քովիդ-թեստը դրական է։ Ախտանշաններն զգալի չեն, ես ինձ ընդհանուր առմամբ լավ եմ զգում եւ տնից զբաղվում եմ իմ գործերով»,- գրել է Քլինթոնը։

     

    Նա նաեւ տեղեկացրել է, որ լրիվ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ եւ անգամ բուստերային չափաբաժին է ստացել՝ իր բաժանորդներին կոչ անելով «անել նույնը, հատկապես ձմռան ամիսներին ընդառաջ»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս