14:42:26 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կազմակերպվել է շախմատի մրցաշար

    19:16 11 Փետրվար 2025

    ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։ Այս մասին հայտնում են  ՔԿԾ-ից:

    Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։

    Խաղատախտակների վրա ծավալված համառ պայքարում ազատազրկված անձանցից չորսը պարտվել է, իսկ մեկը, ցուցադրելով իր լավագույն որակները, ոչ-ոքի է խաղացել Գևորգ Մուրադյանի հետ։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս