08:11:57 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն

    14:59 25 Հունվար 2025

    Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հույս ունի, որ հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը կպահպանվի։ Այս մասին ասել է ՌԴ դեսպանության խորհրդական Միխայիլ Վոժդաևը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:

    «Մենք երկխոսության մեջ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարության հետ, քանի որ նոր չափորոշիչների ընդունումը և այն ժամաքանակը, որը դպրոցներում մնում է ռուսաց լեզվի համար, մեզ անհանգստացնում է։

    Հասկանում ենք, որ հիմա դպրոցների ղեկավարությունը կարող է փոխել ժամերի քանակը։

    Հուսով ենք, որ ձեր դպրոցներում ռուսաց լեզվի ժամերի քանակը կպահպանվի, եթե, իհարկե, երեխաներն ունեն դրա անհրաժեշտությունը»,-ասել է Վոժաևը՝ ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման արարողության ժամանակ։

    Նա վստահություն է հայտնել, որ նման անհրաժեշտություն կա, նաև հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը կպահպանվի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ