22:44:21 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուս-ամերիկյան բանակցային առաջին նիստն ավարտվել է, կողմերն անցել են աշխատանքային լանչի

    16:19 18 Փետրվար 2025

    Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել է ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին նիստը, կողմերն անցել են աշխատանքային լանչի։ Այս մասին հերթական ճեպազրույցում իրազեկել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Բանակցությունները սկսվել են փետրվարի 18-ի առավոտյան, գրեթե երկու ժամ հետո հայտարարվել է կարճ ընդմիջում, որից հետո երկրների ներկայացուցիչները վերադարձել են քննարկումներին:

    Նշվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները աշխատանքային լանչից հետո կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջին նիստն անցկացնելու համար։

    Սրանք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն են վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս