05:24:55 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանի արտգործնախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

    21:24 28 Սեպտեմբեր 2022

    Սեպտեմբերի 28-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

    Արտգործնախարարության տեղեկատվության համաձայն, նախարարը հաջողություն է մաղթել հայ դիվանագետին հետագա աշխատանքում և ընդգծել Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։ Հաղորդում է aliq.ge-ն։

    Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների աճող դինամիկան և հույս հայտնել, որ չնայած տարածաշրջանում առկա դժվարություններին, կշարունակեն սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

    Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, տարանցիկ և տրանսպորտային ուղղություններով երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր։ Նշվել է տարածաշրջանում միջազգային հանրության ներգրավվածության կարևորությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս