12:51:29 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գեղամավանի բնակիչը գնացել է աներոջ տուն եւ նռնակ նետել տան բակի ուղղությամբ. նա ձերբակալվել է

    14:55 27 Սեպտեմբեր 2022

    Գեղարքունիքի մարզի Գեղամավանի բնակիչը գնացել է աներոջ տուն եւ նռնակ նետել տան բակի ուղղությամբ։

    Ըստ ՔԿ-ի՝ դեպքը տեղի է ունեցել Սեւան քաղաքում։ Գեղամավանի բնակիչը նռնակ է նետել աներոջ տան բակը, ինչը պայթել է։ Նա ընթացքում հնչեցրել է հայհոյանքներ, վնասել բակում կայանված ավտոմեքենան։

    Գեղամավանի բնակիչը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 6-րդ կետերի, 264-րդ հոդվածի 1-ին մասի եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ