23:40:32 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը ձգձգվում է. ՀՖՖ

    16:10 31 Հունվար 2025

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել.

    «Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ 

    Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ 

    ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս