- Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել
- Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ
- Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով. Գնաճը կազմել է 8, տոկոս
- Արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ
- Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել
- Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան
- Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
- Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյանը նշեց սակուրաներ ընտրելու երեք պատճառ
- Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ
- 237 նոր ավտոբուսները վաղուց Երեւանում են. որ ուղղությամբ քանի ավտոբուս է դուրս գալու երթուղի եւ երբ
Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. ՀՅԴ
18:11 26 Հունվար 202346 օր է, ինչ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ` զրկվելով Հայաստանի հետ միակ կապից: Թշնամու ահաբեկչական գործողությունների պատճառով Արցախը զրկվել է գազից, մթերային և բժշկական մատակարարումներից, քաղաքացիներին հոսանքի մատակարարման խնդիրներ են առաջացել:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը նշում է՝ ՀՀ իշխանությունների անգործության պայմաններում` Արցախի դեմ բլոկադան աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր քաղաքական կառույցներում բարձրաձայնելու առաքելությունը, ըստ արդեն ձևավորված ավանդույթի, բաժին է ընկել աշխարհասփյուռ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և նրա Հայ Դատի կառույցներին:
Այսպես, դեկտեմբերի 12-ից սկսած բլոկադայից հետո Սփյուռքում հավաք-բողոքի ակցիաներ անցկացվեցին` աշխարհին արցախահայության ձայնը հասցնելու նպատակով:
Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը հունվարի 22-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց, բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից խոչընդոտել ադրբեջանական բլոկադան Արցախի դեմ, շտապ օգնություն ուղարկել Արցախին և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Վաշինգտոնում բողոքի ցույց է կազմակերպվել նաև Ադրբեջանի դեսպանատան դիմաց:
Ամերիկահայերը հավաքվել էին նաև Լոս Անջելեսում տեղակայված UNICEF-ի գրասենյակի դիմաց` «UNICEF, իսկ ի՞նչ կասես արցախցի երեխաների մասին» պաստառներով:
Ամերիկա աշխարհամասի հյուիսում և հարավում ևս արցախահայության խնդիրներին ուղղված միջոցառումներ կազմակերպվեցին:
Կանադայի Վանկուվեր քաղաքում կենտրոնում ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) «Արշաւիր Շիրակեան» մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացավ Արցախին զորակցության հավաք: ՀՅԴ ԳԵՄ-ի անդամները բողոքի իրենց ձայնը բարձրացրեցին, պահանջելով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։
Արգենտինայի քաղաքամայր Բուենոս Այրեսում հայ համայնքը հունվարի 23-ին ցույց էր կազմակերպել՝ ցույց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պաշարումը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: «Որպես Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին համերաշխություն դրսևորել Արցախի բնակիչների հետ և բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպությունների առջև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը», - հայտարարել էին ակցիայի մասնակիցները:
Մեծ զորակցային հավաք տեղի ունեցավ նաև Լիբանանում, որտեղ հայությունն իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին և դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործուն քայլերով Ադրբեջանին ստիպել բացել արցախահայության կյանքի ճանապարհը։
Հունվարի 10 Ֆրանսիայի Ազգային Ժողովի շենքի դիմաց հարյուրավոր հայորդիներ, ընդառաջելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի, կոչին մասնակցեցին բողոքի հավաքի՝ առ ի զորակցություն Արցախի ու արցախահայության եւ առ ի պահանջ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անհապաղ վերացման:
Բացի այդ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հունվարի 23-ին հանդիպեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակորոնին, որի ընթացքում բարձրաձայնեցին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները:
Հունվարի 10-ին Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Հաագայում հայ համայնքի և հոլանդացիների մասնակցությամբ բողոքի ակցիա կազմակերպվեց` բարձրաձայնելու արցախահայերի իրավունքների ոտնահարումը:
Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները, ըստ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած լուսանկարների, բողոքի ցույց էին կազմակերպել BBC-ի կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով ճշմարտությունն ասել շրջափակված Արցախի մասին եւ դադարեցնել աջակցել ահաբեկչությանը։
Հունաստանի Աթենք և Սալոնիկ քաղաքներում ՀՅԴ Հայ Դատի և Հայ Երիտասարդաց դաշնակցության նախաձեռնությամբ նույնպես հավաքներ կազմակերպվեցին, որի ընթացքում տեղի հայերի կողմից պատրաստված հուշագիրը փոխանցվեց Աթենքում գտնվող Եվրահանձնաժողովի պատվիրակությանը:
Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության երիտասարդական միության անդամները երեկ Վրաստանի մայրաքաղաքում ակցիա են իրականացրել ի պաշտպանություն շրջափակված Արցախի. «120 000 մարդ, այդ թվում 30 000 երեխա շրջափակման մեջ են: Սննդի և դեղորայքի խիստ պակասություն է: Կանխե'ք հերթական ցեղասպանությունը», - պահանջում էին վիրահայերը:
ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության կողմից ևս իրականացվել է բողոքի ակցիա ի պաշտպանություն Արցախի: Սիդնեյում տեղի ունեցած ակցիայի ժամանակ երիտասարդները կոչ են արել վերջ տալ լռությանը և դատապարտել Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից:
Բացի զորակցային հավաքներ, բողոքի ակցիաներ իրականացնելուց սփյուռքի քաղաքական ներկայացուցիչները հանդիպել և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել եվրոպական և աշխարհի տարբեր քաղաքական կառույցներում, երկրների խորհրդարաններում:
Լրահոս
- Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել 15:32 27 Մարտ 2023
- Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ 15:21 27 Մարտ 2023
- Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով. Գնաճը կազմել է 8, տոկոս 15:10 27 Մարտ 2023
- Արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ 14:57 27 Մարտ 2023
- Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ 14:45 27 Մարտ 2023
- Նավթի գները ճշգրտվում են 14:34 27 Մարտ 2023
- Պղնձի գինը նվազել է 14:23 27 Մարտ 2023
- Մեկ շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. 12 սպանության փորձ, 2 երկրաշարժ, 12 թունավորում. Զոհվել է 16 մարդ 14:11 27 Մարտ 2023
- Բայդենը Օտավայում մամուլի ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը 14:00 27 Մարտ 2023
- Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել 13:47 27 Մարտ 2023
- Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան 13:35 27 Մարտ 2023
- Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով 13:23 27 Մարտ 2023
- Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյանը նշեց սակուրաներ ընտրելու երեք պատճառ 13:12 27 Մարտ 2023
- 237 նոր ավտոբուսները վաղուց Երեւանում են. որ ուղղությամբ քանի ավտոբուս է դուրս գալու երթուղի եւ երբ 12:59 27 Մարտ 2023
- Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ 12:47 27 Մարտ 2023
- Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ 12:35 27 Մարտ 2023
- ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան 12:23 27 Մարտ 2023
- Գեղարքունիքում 3 անձինք բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը. Նրանցից 2-ը կալանավորվել են 12:11 27 Մարտ 2023
- Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. ՊԲ 12:00 27 Մարտ 2023
- Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում 11:49 27 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
10:15 27 Մարտ 2023 Սկզբունքները-սկզբունքներ, գործը-գործ. Քաղաքագետը՝ ԵՄ-ի մասին Սկզբունքները-սկզբունքներ, գործը-գործ. Քաղաքագետը՝ ԵՄ-ի մասին
-
22:16 26 Մարտ 2023 Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
-
21:48 26 Մարտ 2023 ՌԴ ՊՆ-ն կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Արցախի Մարտունու շրջանում ՌԴ ՊՆ-ն կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Արցախի Մարտունու շրջանում
Տնտեսություն
-
15:10 27 Մարտ 2023 Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով. Գնաճը կազմել է 8, տոկոս Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները:
-
14:57 27 Մարտ 2023 Արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ Արտարժույթների փոխարժեքները մարտի 27-ի դրությամբ
-
14:34 27 Մարտ 2023 Նավթի գները ճշգրտվում են Նավթի գները ճշգրտվում են
Հասարակություն
-
16:18 27 Մարտ 2023 «Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի աշխատանքներին։
-
16:07 27 Մարտ 2023 Արցախին խեղդելու Ադրբեջանի փորձերն ուղեկցվում են միջազգային հանրության լիակատար անգործությամբ․ Բաբայան Նա ընդգծել է, որ այս ամենի ֆոնին տեղի է ունենում հերթական «մեղրամիսը եվրոպական որոշ երկրների եւ Ադրբեջանի միջեւ։ «Սա այն դեպքում, երբ Արցախում փաստացի ցեղասպանություն է իրականացվում։
-
15:56 27 Մարտ 2023 Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին Նիստի օրվա եւ ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: