14:31:38 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը կմասնակցի Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառին

    22:06 11 Նոյեմբեր 2024

    Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառին: Այդ մասին հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից:

    Ծրագիրն իրականացվում է նախարարության նախաձեռնությամբ՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

    Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ: Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում:

    Հայաստանի առաջին մասնակցությունը Սուրբ ծննդյան տոնավաճառին տեղի է ունեցել 2023 թվականին Ստրասբուրգում:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս