19:19:22 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

    18:57 7 Դեկտեմբեր 2024

    Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ինտեր»- «Պարմա» հանդիպման (3:1) լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

    35-ամյա կիսապաշտպանը երկու անգամ գոլային փոխանցում է կատարել խաղընկերներին «Պարմայի» դեմ խաղում՝ նպաստելով միլանյան գրանդի հաղթանակին։

    Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «օձերի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

    Աղբյուր՝ armsport.am

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս