00:46:59 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում

    14:13 6 Փետրվար 2025

    ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները փետրվարի 7-ին կհանդիպեն Մոսկվայում, գրում է ՏԱՍՍ-ը:

    «Վաղը մենք կհանդիպենք ՀԱՊԿ-ի հարցերով հանձնաժողովների նախագահների հետ, մի քանի ժամ  կաշխատենք»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

    Հայաստանը տևական ժամանակ սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս