- Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան
- Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
- Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց
- «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ
- Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
- Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ
- Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել
- Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր
- Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ մանրամասները
- Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. ՊՆ
Նորվեգիան կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին
19:43 7 Փետրվար 2025Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով.
Արարատ Միրզոյան. «Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:
Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել:
Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար:
Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն:
Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»:
Էսպեն Բարթ Էյդե. «Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։
Եվ մենք կարծում ենք, որ այս կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել, շատ դժվար հանգամանքներում, բայց իրոք համարձակությամբ նայելով առաջ և դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինել այդ ճանապարհին։
Ես իմ լավ ընկերոջն ու գործընկերոջն ասացի, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։ Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձևաչափով, բայց նաև Նորդիկ-բալթյան խմբի շրջանակներում աջակցել՝ կիսելով մեր փորձը և տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարևոր է Հայաստանի համար, բայց կարևոր է նաև ողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ։ Շնորհակալություն»:
Լրահոս
- Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը 23:47 25 Մարտ 2025
- Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց 23:29 25 Մարտ 2025
- «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ 23:16 25 Մարտ 2025
- Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան 23:02 25 Մարտ 2025
- Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ 23:00 25 Մարտ 2025
- Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ 22:39 25 Մարտ 2025
- Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել 22:25 25 Մարտ 2025
- Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր 22:10 25 Մարտ 2025
- Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ մանրամասները 21:58 25 Մարտ 2025
- Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. ՊՆ 21:39 25 Մարտ 2025
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին 21:34 25 Մարտ 2025
- Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակների հանդիպումը 21:10 25 Մարտ 2025
- Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից 20:45 25 Մարտ 2025
- Գորիսի տարածաշրջանում մառախուղ է 20:26 25 Մարտ 2025
- Աբովյանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 20:17 25 Մարտ 2025
- Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ 20:05 25 Մարտ 2025
- Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. Արաղչին՝ Գրիգորյանին 19:50 25 Մարտ 2025
- Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ 19:38 25 Մարտ 2025
- Եղվարդի բնակիչը ներկայացել էր որպես ոստիկան և օտարերկրացուց 100 դոլարանոց վերցրել 19:26 25 Մարտ 2025
- Հայր ու որդի մեկ օրվա տարբերությամբ վրшերթի են ենթարկվել նույն վայրում 19:00 25 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
21:58 25 Մարտ 2025 Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ մանրամասները Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ մանրամասները
-
21:39 25 Մարտ 2025 Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. ՊՆ Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. ՊՆ
-
18:41 25 Մարտ 2025 Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ. Միրզոյան Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ. Միրզոյան
Միջազգային լուրեր
-
23:00 25 Մարտ 2025 Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
-
22:25 25 Մարտ 2025 Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել
-
21:34 25 Մարտ 2025 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին
Տնտեսություն
-
18:29 25 Մարտ 2025 Երևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված Երևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված
-
15:00 25 Մարտ 2025 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
11:55 25 Մարտ 2025 Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը ԵԱ-ի համար Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը ԵԱ-ի համար