09:40:12 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

    15:45 25 Հունվար 2025

    ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ, եթե ԱՄՆ-ի կողմից համապատասխան հետաքրքրություն լինի։

    «Մենք միշտ պատրաստ ենք բանակցությունների»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է նա՝ պատասխանելով ամերիկյան կողմի առաջարկի դեպքում հանդիպելու պատրաստակամության մասին հարցին։

    Հարցին՝  արդյոք ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի միջև դեռ կապեր կան, նա նշել է. «Մենք պաշտոնական ներկայացուցիչ ունենք Վաշինգտոնում, իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը պաշտոնական ներկայացուցիչ ունի Մոսկվայում»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս