22:45:20 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

    00:01 15 Օգոստոս 2022

    Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է կառույցի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

     

    «Հարգելի՛ քաղաքացիներ,
    ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

    Ժամը 21:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
    Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը», - գրել է խոսնակը։

    Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում (Ազգային ժողով,–խմբ․), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

     
    Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվել են տարահանման աշխատանքներ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս