12:59:17 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ. Ստանիսլավ Զաս

    22:30 27 Նոյեմբեր 2022

    ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

    «Իրավիճակը հեշտ չէ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ը առաջարկում է Հայաստանին ներառում է տարբեր միջոցառումներ՝ եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ ռազմական որոլտներում, այդ թվում՝ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Առաջարկներն ընդհանուր առմամբ հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից»,- ասել է Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

     

    Նրա խոսքով, «միակ բանը, որը չի հաջողվել իրականացնել՝ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։+

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս