18:36:24 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա

    19:50 12 Դեկտեմբեր 2024

    «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Հոն Անդեր Մունդուատեն տեղեկացրել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա:

    «Երկար դադարից հետո այսօր նրա առաջին մարզումն էր ընդհանուր խմբում: Մեզ համար տարվա վերջին խաղին մնացել է ընդամենը 10 օր։ Դժվար կլինի պատկերացնել, թե ինչպես նա կկարողանա խաղալ մինչև 2024 թվականի ավարտը»,- Մունդուատեի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։

    21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո խաղադաշտ դուրս չի եկել:

    Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս