02:30:00 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

    22:48 29 Սեպտեմբեր 2022

    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ և մանրամասն ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: 

     

    Այս մասին Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

    «Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս