00:30:36 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար. Շիրակի, Սյունիքի, կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում

    23:21 5 Փետրվար 2023

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

    Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

    Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

    Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

    Շիրակի մարզում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Քաջարան, Ջերմուկ, Վայք, Սպիտակ, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

    Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ