02:46:23 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մասիսում մեքենան բախվել է էլեկտրասյանը, տուժածներ կան

    22:21 23 Հունվար 2025

    Հունվարի 23-ին, ժամը 19։56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Մ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

    Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են։

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել  գազի բալոնի փականը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ